|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Лентa.ру-ին:
Լրագրողը հետաքրքրվել է` ինչպե՞ս է նա գնահատում ռուսական գործոնի նշանակությունը Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում, ինչին ՀՀ ՊՆ ղեկավարը պատասխանել է, որ ռուսական ներկայությունը զսպող գործոն է:
«Ռուսական ներկայությունը տարածաշրջանում և երկու երկրների միջև համագործակցության խորացումը կարևորագույն զսպող գործոն են, որոնք խանգարում են մարտական գործողությունների վերսկսմանը և նպաստում տարածաշրջանային կայունության ու անվտանգության պահպանմանը»,- ասել է Սարգսյանը:
ՀՀ ՊՆ ղեկավարը նաև ընդգծել է ռուսական ռամաբազայի նշանակությունը համատեղ անվտանգության ապահովման գործում: