Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Պարզվում է՝ երեկ Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած 22-ամյա ոստիկան Մերթ Ալթընթաշը բազմիցս ճանապարհորդել է Էրդողանի հետ:
Նման տեղեկություն է հայտնել թուրքական Superhaber կայքը՝ հիշեցնելով Էրդողանի՝ 2014 թվականին Թուրքիայի Քոնիա, իսկ 2015-ին՝ Բուրսա այցելությունների մասին: Կայքի հաղորդմամբ՝ Ալթընթաշն այդ ուղևորությունների ընթացքում եղել է նախագահին ուղեկցող ոստիկանների թվում:
Ի դեպ, համացանցում է հայտնվել մի լուսանկար, որում Էրդողանը սեղմում է ոստիկանի ձեռքը: Ըստ պնդումների՝ այդ ոստիկանը դեսպանին սպանած Ալթընթաշն է, սակայն այդ մասին հաստատող որևէ պաշտոնական լուր դեռևս չի հրապարակվել: