|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 2-րդ համագումարը: Համագումարին կցուցադրվի կուսակցության պատմությանը նվիրված ֆիլմ, որից հետո կկազմավորվեն համագումարի նախագահությունը, քարտուղարությունը, ինչպես նաև մանդատային և խմբագրական հանձնաժողովները։
Հաշվետու ելույթներով հանդես կգան կուսակցության վարչության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Այսօր կլինի նաև Կոնգրեսի նախագահի և վարչության ընտրությունների փակ, գաղտնի քվեարկությունը: Համագումարում կընդունվի նաև բանաձև: