|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Ախուրյանի, Մարալիկի, Աշոցքի, Աբովյանի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Ամասիա, Գյումրի-Վանաձոր, Գյումրի-Լանջիկ, Գյումրի-Ջաջուռ, ինչպես նաեւ Սյունիքի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները: