|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունվարի 10-ին, ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:
Տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հարթավան- Արագյուղ, Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը:
Անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Թալին-Մարալիկ-Գյումրի, Արագած-Սպիտակ, Արթիկ-Մանթաշ-Ալագյազ ավտոճանապարհները:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: