|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սիսիան-«Զանգեր» և Նորատուս գյուղի ավտոճանապարհները, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները:
Արագածոտնի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց Ձորի մարզում և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում բուք է:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: