|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց` «Փոքր Մհեր» կրթահամալիրի հետ կապված: Մասնավորապես` անդրադառնալով կրթահամալիրում տիրող իրավիճակին` նա հանձնարարեց կրթության և գիտության, պաշտպանության նախարարներին` երկօրյա ժամկետում ամփոփել «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ում ԿԳՆ-ի և ՊՆ-ի համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և եռօրյա ժամկետում համապատասախան առաջարկություններ ներկայացնել:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ արդեն աշխատում են այդ ուղղությամբ: «Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի ՊՆ կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին: Դա ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման ծրագրի շարունակությունն է»,- ասաց նա: