|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ մի առվով չեն հոսում ջրերը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, պատասխանեց. «Ջրեր չունենք, որ մի առվով գնա: Նա է ջրի բիզնես անում, իսկ ես չունեմ: Իմ որևէ խոսք չի փոխվում: Ես իմ իրավունքները լավ գիտեմ, այն ինչ ասել եմ ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերյալ, հիմա էլ եմ ասում: Ես Հայրապետյանի հետ հանդիպում չեմ ունեցել, բայց եթե նա կցանկանա, ապա ինձ համար դժվար չէ, բայց ես ցանկություն չունեմ:
Yerkir.am-ի հարցին, թե արդյոք արդեն սկսվել է նոր մասնագետներ հրավիրելու գործընթացը, Ռոստոմյանը նշեց. «Գործընթացը շարունակվում է, և ավելի ցայտուն նորություններ լինելու դեպքում բոլորդ կտեղեկանաք»: