|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, դատելով նրա գործողություններից, ահաբեկիչների դեմ պայքարելու ավելի մեծ ձգտում ունի, քան ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման. հայտնում է Газета.ру-ն:
«Ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա ազդում են մարդիկ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում»,- ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կարևոր դեր են խաղում ազգային շահերը: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կհասկանա ազգային շահերը ԱՄՆ նոր վարչակազմը»,- ասել է Լավրովը: