|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հարցազրույց է տվել РИА Новости-ին, որում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման տեմպերին:
Վարչապետը նշել է, որ ՌԴ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է հարաբերությունների վերադարձն այն մակարդակին, որն առկա էր մինչև 2014-ի նոյեմբերի 24-ը: Դա վերաբերում է հարաբերություններին բոլոր ոլորտներում`առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի:
«Մենք կաշխատենք, որ կարգավորման գործընթացն արագանա: Մենք մտադիր ենք շատ աշխատել, որպեսզի հանվեն բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել են այդ ժամանակահատվածում»,- նշել է Թուրքիայի վարչապետը: