|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում էր 2017թ.պետական բյուջեի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Նշենք, որ այս անգամ կառավարությունը պատշաճ կազմով ներկա է քննարկմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:
Առաջին ընթերցման ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զարմացել էր և ակնարկել, թե առաջին անգամ է, որ կառավարության գլխավոր փաստաթղթի քննարկման ժամանակ կառավարությունը միայն մեկ նախարարով՝ հիմնական զեկուցող Վարդան Արամյանով է ներկայացված: Դա առիթ էր տվել ընդդիմադիրներին` ասելու, որ կառավարությունը ԱԺ-ն չի կարևորում: