|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման` 2017 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին հարցը. նախատեսվում է ապահովել կառավարության կողմից արդեն իսկ մեկնարկած գործողությունների շարունակականությունը: Սահմանված է 49 միջոցառում, որոնց իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից կբարձրանա 26-րդ տեղը:
«Համաձայն Doing business 2017 թ. զեկույցի` Հայաստանում բիզնեսի զարգացման համար 4 ամենավատ ցուցիչներն են եղել հարկերի վճարումը, շինարարական թույլտվությունների ստացումը, էլեկտրականության միացումը և սնանկացման ճանաչումը: Նախագծի միջոցառումների իրականացան արդյունքում ակնկալվում է, որ այդ ցուցանիշները կբարելավվեն»,- ասաց Սուրեն Կարայանը:
Վարչապետը հանձնարարեց նախարարին` ակտիվ գործել, հանդիպել գործարարների հետ, քանի որ այդ ծրագրով չափազանց կարևոր գործառույթ պետք է իրականացվի, որը կարող է նպաստել նաև տնտեսական աճին: