|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովից հետո ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց տարին, ինչպես նաև խոսեց նախկին մարզիչ Կարեն Աղամալյանի աշխատանքի մասին:
«Տարին չի կարելի անհաջող համարել, քանի որ աննախադեպ մասնակցություն ունեցանք օլիմպիական խաղերին, իսկ մեր գլխավոր խնդիրը դա է: Սակայն առավելագույն արդյունքը, որն ակնկալում էինք, չստացվեց: Թիմում չունեինք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, որպեսզի համոզված լինեինք, որ մեդալներ ենք նվաճելու օլիմպիական խաղերում, սակայն տղաներն ունեին այդ հնարավորությունը»,- ասաց նա:
Հարցին, թե Կարեն Աղամալյանի աշխատանքը չէ՞ր բավարարում, Գևորգյանը պատասխանեց. «Մենք չենք աշխատում բավարարի համար։ Չի կարելի ամբողջ կյանքում բավարարվել: Պետք է գտնել լավագույնին, ով իր հետևից կտանի ամբողջ թիմին: Մեր նպատակն է հաջորդ օլիմպիական խաղերից մեդալներով վերադառնալ։ Երկու տարի է` հնարավորություն ենք տալիս մարզիչների նոր խմբին` աշխատելու և իրենց դրսևորելու: Չկա արդյունք, ուրեմն` բարի ճանապարհ»։