|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խեցգետնի ու ձկան որսի արգելիքին` ասելով, որ այն արգելված է այսօրվանից մինչև դեկտեմբերի 25-ը:
«Սա այն արգելքի շրջանն է, երբ իսկապես կարևոր է, որ ձկան բնականոն վերարտադրություն ապահովվի: Եթե մեզ հաջողվի պահել այս արգելքը, մենք, ամենայն հավանականությամբ, կունենանք արդյունագործական ձկնորսությանը շատ մոտ վիճակ»,- ասաց նախարարը` հավելելով, որ դա նշանակում է, որ Սևանա լճում հաջորդ տարի արդեն կկարողանան ներդնել կառավարելի ձկնորսության նոր հայեցակարգ՝ ապահովելով հատկապես Սևանի սիգի արդյունավետ աճ:
Մինասյանն ընդգծեց, որ խիստ ռեժիմով են գործելու: Նրա խոսքով` բացի ձկնատեսակների պահպանումից, Սևանը շատ այլ խնդիրներ էլ ունի՝ սկսած կառավարման արդյունավետ համակարգից, վերջացրած Սևանը որպես տնտեսական լուրջ գոտի դիտարկելու հնարավորությունը:
«Մենք փորձելու ենք բնական քաղցրահամ ջրի խոշորագույն պաշարի պահպանումը զուգակցել նաև արդյունավետ բնապահպանական-տնտեսական զարգացման ծրագրերի հետ»,- ասաց նախարարը: