|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, Կարեն Կարապետյանը հանձնարարական հնչեցրեց դեղերի շուկայի վերաբերյալ: Քանի որ կեղծ և անորակ դեղերի շրջանառությունը խանգարում է դեղագործական ճյուղի զարգացմանը և մրցակցային հարաբերություններին, առողջապահության նախարարին հանձնարարվում է երկու շաբաթվա ընթացքում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություն՝ կցելով անհրաժեշտ գործողությունների ժամանակացույցը:
Բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների վերաբերյալ ևս հանձնարարական հնչեցվեց. բուժաշխատող-պացիենտ հարաբերությունների բարեփոխման, հարգանքի և վստահության մթնոլորտ ձևավորելու, իրազեկման մակարդակը բարելավելու նպատակով հանձնարարվում է քսանօրյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կկարգավորվեն բժշկական էթիկայի նորմերի կիրառման հարցերը:
Նաև հանձնարարվեց ներկայացնել պետպատվեր իրականացնող բուժհաստատությունների բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ առաջարկություններ, դրա հիման վրա դիտարկել բուժաշխատողների նկատմամբ խրախուսական միջոցներ կիրառելու հնարավորության հարցը: