|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ԱԳՆ-ին ՏՏ ոլորտի վերաբերյալ: Մասնավորապես՝ ԱԳ նախարարին հանձնարարվեց ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ շաբաթը մեկ անգամ քննարկել այն հարցը, որով դիմել են հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչները: ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խնդրել են 15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում օգտագործել այդ հարթակը և ունենալ ներկայացուցիչ:
Վարչապետը հավելեց, որ դա լրացուցիչ ծախսեր չի առաջացնելու բյուջեի համար, որովհետև ծախսերը հոգալու է ՏՏ ոլորտը: Կարեն Կարապետյանը դիմեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին` մտածել` գուցե նման հարթակ ստեղծեն նաև իրենց մոտ: