|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը տեսահարցաքննության ընթացքում հայտարարել է, որ 2014 թվականի փետրվարին իրեն առաջարկել են այրել «Մեժիգորիե» նստավայրը, սակայն ինքը հրաժարվել է դա անել. հայտնում է Лента. ру-ն:
«Դա իմ սեփականությունը չէ, որ այրեմ: Դա պատկանում է բոլորովին այլ մարդկանց»,- ընդգծել է նա:
Յանուկովիչի խոսքով՝ նստավայրի անվտանգությունն ապահովում էին մոտ հազար զինված մարտիկներ: Նկարագրելով նստավայրի գրոհի դեպքում իրադարձությունների հնարավոր սցենարը` նա ասել է, որ այդ մարտիկները կարող էին մեծ թվով մարդկանց սպանել, սակայն նա որոշում կայացրեց բացել նստավայրի դարպասները: