|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը պատմել է, թե ինչու է հրաժարվել խաղալ սևամորթ ստրուկի`Ջանգոյի դերը Կվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո» ֆիլմում:
Սմիթը որոշել է չմարմնավորել Ջանգոյի կերպարը, քանի որ, ըստ նրա, նա չէ ֆիլմի գլխավոր հերոսը: Դերասանի կարծիքով` ֆիլմում գլխավորը « գլուխների որսորդի» դերակատար Քրիոթոֆ Վալցն է:
Աստղը պատմել է, որ խնդրել է Տարանտինոյին ուժեղացնել իր մարմնավորած հերոսի կերպարը և մի փոքր փոփոխել սցենարը, սակայն ռեժիսորը հրաժարվել է:
Այնուհանդերձ Սմիթը նշել է, որ լույս տեսած ֆիլմն իրեն շատ է դուր եկել: «Հիանալի աշխատանք է, ուղղակի իմը չէ»,- ասել է նա: