|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի գլխավորել կառավարությունը:
Ըստ Լևոն Զուրաբյանի` շատ պարզ հնարք է կատարվում. Սերժ Սարգսյանը «Ալ-Ջազիրա» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել էր, որ իր` վարչապետ լինել-չլինելու հարցը կախված է ընտրություններում ՀՀԿ-ի գրանցած արդյունքներից: «Նա նկատի չուներ, որ ապրիլին խորհրդարանական ընտրություններից հետո կդառնա վարչապետ, նա նկատի ուներ, որ 2018-ին է դառնալու վարչապետ: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվելու է` որպես հաջող փիար, որով կարող են շահել խորհրդարանական ընտրությունները, որից հետո, համաձայն Սերժ Սարգսյանի ասածի, ինքը կդառնա վարչապետ 2018-ին»,- ասաց նա:
Զուրաբյանը նաև խայտառակություն համարեց մարդկանց մասսայաբար ՀՀԿ-ականացնելը: