|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որդին ամենևին էլ կապ չունի Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռան դանակահարության հետ: Ըստ նրա` իր և Շահգալդյանի տղաները մտերիմ են արդեն մի քանի տարի:
«Նման բան չկա, նրանք շատ մտերիմ ընկերներ են վաղուց: Շահգալդյանի հետ նաև ես եմ մտերիմ, մենք ընկերություն ենք անում ընտանիքներով»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, որի որդուն են դանակահարել, Yerkir.am-ի հետ զրույցում նույնպես հերքել էր, որ Խաչատրյանի տղան է եղել իր տղային դանակահարողը: