|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնավորումներ ունի, որ Դուք ձեր առանձնատան վերևի հարկից կանչել եք Ավետիք Բուդաղյանին, և երբ վերջինս կանչին արձագանքելով ետ է գնացել, սառնասրտորեն սպանել եք նրան: Դուք ե՞ք սպանել նրան»: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի այս հարցին Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է. «Այդ դեպքի մասին չեմ ուզում խոսել: Միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է անում: Ինքը ոչ էքսպերտ է, որ էլ քննիչ, եղա՞վ»:
Մեր մյուս հարցին, թե տեղեկություններ կան, որ դուք հանք եք նվիրել ու դրա դիմաց են ձեզ նշանակել մարզպետ, ճի՞շտ են: «Բայց ես կարո՞ղ է էներգետիկայի նախարար եմ»,- տարակուսել է նա:
Երբ համառեցինք, որ հանք ունենալու համար պարտադիր չէ նախարար լինել, Խաչատրյանը պատասխանեց. «Հանք ունեմ, այն հիմա էլ օգտագործում եմ, ոչ մեկի չեմ տվել, դա անհեթեթություն է»:
Մանրամասները՝թերթի այսօրվա համարում: