|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր` ժամը 14:20-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Մանանդյան փողոցի թիվ 22 շենքի բակի սեփական տանը հայտնաբերվել է կնոջ դի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում` մահճակալի վրա, հայտնաբերել են նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող` 37-ամյա Ալինա Մաղաքյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։ Տեղեկություններ կան, որ արդեն հայտնի է հիմնական կասկածյալի ինքնությունը, նրան որոնում են: