|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ապրիլյան պատերազմից հետո, Թալիշ գյուղից հեռացած մարդիկ քիչ-քիչ վերադառնում են հարազատ օջախներ, վերականգնում տնտեսությունները: Ճիշտ է՝ հետ վերադարձածների թիվը մինչ ապրիլյան փուլը եղած ժամանակահատվածի համեմատ էապես փոքր է, սակայն կարևոր է, որ գործընթացը տեղից շարժվել է, ինչը ակնհայտ նաև քաղաքական նշանակություն ունի: Թալիշը լավ ավանդույթներ ունեցող համայնք է, Ղարաբաղի երբեմնի ամենահարուստ գյուղերից մեկը, մարդիկ կպած են իրենց հողին ու ջրին և նույնիսկ ապրիլյան պատերազմն ու ներկայումս առկա ռազմաքաղաքական իրադրությունը չեն խանգարում թալիշցիներին՝ վերադառնալու իրենց գյուղը: Պետք է կպնենք, օգնենք ու մինչև վերջ աջակցենք այդ մարդկանց, այլ տարբերակ չունենք էլ»: