|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն:
«Ըստ այդ լուրերի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն: Տեղեկության հավաստիությունը փորձեցինք պարզել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից: Հաստատելով մեր տեղեկությունը՝ նա ասաց, որ Ռուստամ Գասպարյանի եղբայրը, նրա որդին ու ևս մեկը իրենց բարեկամներից դիմում են գրել կուսակցությանն անդամագրվելու մասին: «Եվ քիչ առաջ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ստորագրել է նրանց անդամատոմսերը», - ասաց Բաբայանը»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։