|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքական զորքը, մտնելով Սիրիա, խախտեց սահմանը. նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Պորտուգալիայի RTP հեռուստաալիքի հետ զրույցում:
Ըստ Cumhuriyet-ի՝ նա նշել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը սպառնալիք է նաև ամբողջ աշխարհի համար, նաև ընդգծել է Ռուսաստանի և Իրանի աջակցության կարևորությունը:
Սիրիայի նախագահն իր զրույցում անդրադարձել է նաև «Եփրատի վահան» գործողությանը՝ սուր քննադատելով Թուրքիայի նախագահ Էրդողանին: «Խոսում ենք բոլորովին հիվանդ մարդու մասին: Նա ապրում է օսմանյան շրջանով, ոչ թե` ներկայով»,-հայտարարել է Ասադը:
Նրա խոսքով՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարել` նշանակում է «Էրդողանի բանակի դեմ պայքարել»: «Ոչ թե թուրքական, այլ Էրդողանի բանակ: Ես այդպես եմ ասում»,- նշել է Ասադը: