|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայտնել ենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին պատճառների մասին: Նա պատասխանեց. «Պատճառները նա կհրապարակի: Կարծում եմ, որ ճիշտ կլինի նրանից իմանաք»:
Ճշտող հարցին՝ տարաձայնություննե՞ր են եղել, Մակունցը պատասխանեց. «Ներքին տարաձայնություններ բոլորովին չկային, ուղղակի կար աշխատանքի հետ կապված իր դիրքորոշման հարցը»:
Անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը` լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք սա քննություն չէ «Իմ քայլի» համար: Մակունցն արձագանքեց. «Հերթական պատասխանատու քվեարկություններից մեկն է, որևէ քվեարկություն չեմ համարում պակաս կարևոր»: