|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քայեն այցելել է Թուրքիա՝ հանդիպելով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ հանդիպումը կայացել է խորհրդարանում` ԺԴԿ խմբակցության գրասենյակում, պատգամավորներ Կարո Փայլանի, Ֆիլիզ Քերեսթեջիօղլուի և Օսման Բայդեմիրի մասնակցությամբ:
Հանդիպման առաջնահերթ հարցը եղել է քրդամետ կուսակցության համանապագահների և պատգամավորների ձերբակալության հարցը: Անդրադարձ է արվել նաև Թուրքիայի տարբեր նահանգներում տեղի ունեցող ապօրինություններին: Քայեն անդրադարձել է նաև կալանքի տակ գտնվողների դեմ բռնություններին և ոտնձգություններին: ԺԴԿ պատգամավորնեն այդ մասին զեկուցել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին:
Նշենք, որ ԺԴԿ-ն իր ձերբակալված պատգամավորների դեմ ոտնձգությունների գործը ուսումնասիրելու համար ՄԱԿ-ի մասնագետներին կոչ էր արել այցելել Թուրքիա: