|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարարության Երևանում տեղակայված կառույցներն ու ստորաբաժանումները մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին: Մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել և համակարգել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ընդհանուր 150 նոր տնկիներով են համալրվել ԱԻ նախարարության կանաչապատ տարածքները, որոնցից 70-ը պտղատու ծառի տնկիներ են. ինչպես նաև՝ իրականացվել են քարազատման և մաքրման աշխատանքներ:
Նշենք, որ համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, հրապարակներում հասարակական և վարչական շենքերի հարակից և այլ ընդհանուր օգտագործման տարածքներում կատարվելու են ծառատունկի և մաքրման լայնածավալ աշխատանքներ: