|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակում մայիսի 27-ին մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներից անմասն չեն մնացել ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմն ու զինված ուժերի զինծառայողները:
Երևանն ավելի մաքուր ու կանաչապատ դարձնելու նախաձեռնության շրջանակում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներին և ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: