|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով կդյուրացվեն և կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման և պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտ, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը, կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման և արգելման արդյունքում առաջացող բացասական հետևանքները, կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար և ոչ խտրական պայմաններ:
Մասնավորապես մտցվում է պետական գրանցման պահին կուսակցության 1000 անդամ ունենալու պահանջը: Մյուս փոփոխությունն այն է, որ եթե գործող օրենքով կուսակցությունը պետք է տարածքային ստորաբաժանումներ ունենա ՀՀ ողջ տարածքում, ապա փոփոխությամբ առաջարկվում է ստեղծման պահին կուսակցությունը տարածքային ստորաբաժանում ունենա կամ Երեւանում, կամ մարզերի մեկ երրորդում, կամ` Երեւանն ու մարզերը միասին վերցրած մեկ երրորդում: Նախագիծը մտավ լիագումար նիստերի օրակարգ: