|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Այս կանոնակարգն Ադրբեջանում իրավական ընթացակարգ չի անցել միանշանակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողն էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Լիլիթ Գալստյանը թեմայի համատեքստում նշեց, որ ՔՊ-ն դեռ Հայաստանը չէ, Նիկոլի արժեքաբանությունը չի կիսում ազգաբնակչության մեծամասնությունը․ «Ալիևի բառապաշարում «ռևանշիստ» բառը շատ կա, միջազգային հարթակներում շարունակ, իմ պայքարների ժամանակ հատկապես, նետում են ՝ «ռևանշիստ», «ռևանշիստ», ինձ նկատի ունեն՝ հասկանալով իմ քաղաքական արժեքաբանությունը»,-ասաց Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։