|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԵՄ-ի և ՀՀ-ի միջև այս տարի համաձայնագիր չի ստորագրվի: Այս կարծիքին է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Tert.am-ի հետ զրույցում Բրյուսելում բնակվող Դեմիրճյանն ընդգծեց, որ բանակացություններն իրենց ավարտին չեն հասել և վերջին փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին` Բրյուսելում:
«Ամենայն հավանականությամբ՝ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա գարնանը: Հուսով ենք, որ այս անգամ այն վերջապես կստորագրվի», - նշեց Դեմիրճյանը:
Դեմիրճյանի դիտարկմամբ՝ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ԵՄ-ի հետ կստորագրի ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական համագործակցության համաձայնագիր:
«Կարևոր է հիշել, որ ԵՄ-ն Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, և ճիշտ այս պատճառով է, որ երբ Հայաստանը որոշեց անդամակցել ԵԱՏՄ-ին, շարունակեց քննարկումները ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ»,- հավելեց Դեմիրճյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։