|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կ.Պոլսում (Ստամբուլում) գործող հայկական «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել է հերթական հայկական գիրքը:
«Գանձասար»-ը տեղեկացնում է, որ «Արաս»-ն այս անգամ հրատարակել է ամերիկահայ հանրահռչակ գրող Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա կազմված «Թութա՞կ ես, ծօ՛» գիրքը: Արևմտահայերենով հրատարակված ժողովածուի սրբագրմամբ և խմբագրմամբ զբաղվել են Հրակ Փափազյանն ու Սևակ Դեյիրմենջյանը:
Սարոյանի «Թութա՞կ ես, ծօ՛» հատորը կազմվել է դեռևս 1994թ.-ին Բեյրութի «Սիփան» հրատարակչության կողմից հրատարակված «Պատմվածքներ» ժողովածուի երկրորդ հատորի հիման վրա, որն անգլերենից թարգմանել է Հովհաննես Շեոհմելյանը՝ Արամ Սեփեթջյանի խմբագրությամբ:
Հիշեցնենք, որ «Արաս» հրատարակչությունը վերջերս լույս էր ընծայել նաև հայ գրականության ամենահատկանշական երկերի շարքին պատկանող գործերից մեկը՝ Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպն ու Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» գրքի թուրքերեն թարգմանությունը: