|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ըստ Taraf-ի՝ հայ բանաստեղծներ Կարպիս Ջանջիկյանի և Հայկազուն Գալստյանի` 1942 թվականի բանաստեղծությունների «Բալքըս» ժողովածուն վերահրատարակվել է Թուրքիայում:
Կարպիս Ջանջիկյանը ծնվել է 1920 թվականին Պոլսի Սամաթիա թաղամասում: Նա սովորել է տեղի Կենտրոնական, ապա` Իտալական դպրոցներում: Դեռ մանուկ հասակից բանաստեղծություններ հրատարակած բամաստեղծը շուտով ծանոթացել է Հայկազուն Գալստյանի հետ, որից հետո նրանք բանաստեղծական ուղին շարունակել են միասին:
Նշենք, որ մինչ այդ նրանք հրատարակել էին բանաստեղծությունների 4 հատոր: