|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օրերս մամուլում հրապարակում եղավ, թե ԱԺ պատգամավոր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա` ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանն ԱՄՆ-ում երկու առանձնատուն է գնել՝ շուրջ 200-հազարական դոլար կանխավճար տալով:
Այս հրապարակման կապակցությամբ yerkir.am-ը զրուցեց պատգամավորի հետ, ով նախ ծիծաղեց` հրապարակման մասին հարցը լսելով, հետո ասաց. «Մեծ հաճույքով կցանկանայի ունենալ մեկ, երկու, երեք առանձնատուն, սակայն սրանք անհեթեթ խոսակցություններ են։ Հատուկ խելացի լինել պետք չէ` հասկանալու համար, որ ցանկացած երկրում բանկային համակարգից օգտվելու համար պետք է ունենաս ինչ-որ կարգավիճակ՝ապրելու իրավունք, քաղաքացիություն կամ Գրին քարտ։ Տուրիստը չի կարող օգտվել այդ երկրի բանկային համակարգից»։
Գևորգյանը վստահ է, որ հոդվածով փորձ է արվում լուծել «ճղճիմ հարցեր, հասարակության որոշ շերտերի ոգևորել»։
«Իսկ եթե կան այնպիսիք, ովքեր համոզված են, որ կա այդ առանձնատունը, ապա նվիրում եմ նրանց»,- հայտարարեց նա։