|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողներին խնդրում է չփորփրել նախկին և ներկայիս նախարարների փոխհարաբերությունները: Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ փորձում է ազատվել Հասմիկ Պողոսյանի կադրերից, նա նշեց, որ չկա նման բան, նախարարությունում պարզապես կառուցվածքային փոփոխություններ են ընթանում:
«Ես մեկ անգամ ասել եմ և կրկնում եմ` Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է, և վերջ: Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխություններին, ապա ասեմ, որ բոլոր փոփոխություններն արվում են` կառավարության ծրագրերի իրականացմանը հարմարեցվելու և համապատասխանելու համար: Չեմ կարծում, որ վարչապետի` կրճատումների վերաբերյալ առաջարկը պետք է սվիններով ընդունել, ինչը մեր հասարակությունը պատրաստվում է անել: Առջևում մենք պատրաստվում ենք լուծարել և կազմավորել մի քանի ՊՈԱԿ-ներ, որոնք երկրորդում են մեկը մյուսի գործողությունները, օրինակ` ես առաջարկել եմ լուծարել գնումների ՊՈԱԿ-ը»,- ասաց Ամիրյանը` հավելելով, որ պետք է ձերբազատվել ավելորդ բեռից և գնալ առաջ, հակառակ դեպքում` չի կարելի մտածել զարգացման մասին: