|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ է լինելու: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ քննարկվելու է բուհի ռեկտորի փոփոխման հարցը:
Yerkir.am-ի տեղեկություններով` բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանն ազատվելու է պաշտոնից, և նոր ռեկտոր է նշանակվելու ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը: Սա է փաստում նաև այն, որ, ըստ մեր տեղեկությունների, Մուրադյանին այսօր ևս հրավիրել են մասնակցելու նիստին: