|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Չգիտեմ, թե ի՞նչ է պատահել Մխիթարյանի հետ: Ինչ-որ մեկը գիտի՞, թե հիմա որտեղ է նա: Ամենուր խոսվում է այն մասին, որ նա առողջ է ու մարզվում է, սակայն չենք տեսնում նրան խաղադաշտում: Մխիթարյանի համար «Յունայթեդ»-ը 26 միլիոն ֆունտ է վճարել, և այդ գումարի դիմաց ես կցանկանայի տեսնել նրա խաղը»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում metro.co.uk-ը: