|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի դեմ դատախազության հրահանգով գործողություններ են իրականացվել, որի շրջանակներում ձերբակալվել են թերթի աշխատակիցներ, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:
Միջազգային մամուլի անդրադարձը թերթի դեմ տեղի ունեցած ոտնձգությանը չի ուշացել: Գերմանական և ֆրանսիական մամուլում այս տեղեկությունը որպես հրատապ լուր է թողարկվել:
«Ոչ ցանկալի լրագրողների» դեմ թուրք պաշտոնյաների գործողությունները շարունակվում են: Ռեժիմի դեմ գործող թերթի գլխավոր խմբագիրն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են»,- գրել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
Ձերբակալություններին անդրադարձել են նաև Bild, Zeit, Tagesspiegel թերթերը, սակայն ամենաուշագրավ անդրադարձն արել է ֆրանսիական մամուլը՝ հիշեցնելով, որ ձերբակալվածներն այն թերթի աշխատակիցներ են, որոնք մի ժամանակ հրապարակել էին Թուրքիայից Սիրիա հասցվող զենքերի տեսանյութը:
Միջազգային մի շարք կայքեր այս ձերբակալությունների դրդապատճառներից մեկը համարում են հուլիսի 15-ին Թուքրիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը: