|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի սեղմ ցուցակում` «շորթլիսթում»:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ աԱյն 9 այլ կարճամետրաժ ֆիլմերի հետ կպայքարի «Օսկար»-ի համար:
«Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը:
Երևանում ծնված ռեժիսոր Նարե Մկրտչյանը Լոս Անջելես է տեղափոխվել 15 տարի առաջ: Սովորելով համաշխարհային կինոյի ներկայացուցչական դպրոցներից մեկում՝ USC School of Cinematic Arts հանրահայտ կինոդարբնոցում` Նարե Մկրտչյանն այս տարիների ընթացքում նկարահանել է ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմ:
Օսկարի 89-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի փետրվարի 26-ին: