|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Արցախի դիրքերից մեկում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով զոհվել է 20-ամյա Գուրգեն Այվազյանը:
Գուրգենը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ էր: Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Գուրգենը հունվարի 18-ին պետք է զորացրվեր:
«Տան փոքրն էր Գուրգենը, ունի իրենից մեծ քույր ու եղբայր: Եղբայրը ծառայել-եկել էր, ընտանիքով արտագնա աշխատանքի էին մեկնել Ռուսաստան: Այժմ էլ գյուղում միայն տատն ու պապն են, ընտանիքն այսօր կվերադառնա»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց նաև, որ տղայի դին նույնպես այսօր կբերեն գյուղ, և հոգեհանգիստը, հավանաբար, կլինի վաղը: