|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անկարայի ոստիկանությունը Էրյաման շրջանում ահաբեկչության մասին ահազանգ է ստացել, որից հետո հատուկ գործողություն է իրականացրել այդ հասցեով:
Ըստ Siyasihaber3.org-ի՝ գործողության ընթացքում բախում է տեղի ունեցել ԻՊ անդամ Ահմեդ Բ.-ի հետ, ով այդ ընթացքում սպանվել է:
Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան հայտարարել է, որ տվյալ անձը երեք անգամ գտնվել է Անիթքաբիրում՝ Աթաթուրքի դամբարանում և դրա մոտակայքում:
Հայտնի է դարձել, որ ԻՊ-ի սպանված` 24-ամյա անդամը ծնունդով Անկարայից է: Կայքը հրապարակել է Աթաթուրքի դամբարանում արված նրա լուսանկարները:

