|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ստամբուլում արտառոց դեպք է տեղի ունեցել. նախկին աշխատակցուհին առևանգել է ադրբեջանցի հայտնի գործարար Մուսթաֆա Թ.-ին:
Ըստ Sabah-ի՝ Լաթիֆա Ա. անունով աշխատակցուհին օրեր առաջ զանգահարել է գործարարին՝ աշխատանքային հանդիպման համար: Նրանց հանդիպումը կայացել է գործարարի նոր օգնականի մասնակցությամբ՝ տանը:
Պնդումների համաձայն՝ գործարարին առևանգել են հանդիպման ընթացքում՝ զենքի գործադրմամբ: Առևանգելիս խլել են նաև գործարարի գրպանում եղած 17 հազար լիրան ու մեքենան:
Կտտանքների ենթարկված գործարարի տեսագրություններն արած հանցագործները սպառնացել են նրան՝ «ամբողջ Ադրբեջանի առաջ նրան խայտառակ անել»: Նրանք գործարարից պահանջել են 3 միլիոն դոլար: Միջադեպից մեկ օր անց հանցագործները հիվանդանոցներից մեկի դիմաց մեքենայից դուրս են նետել ծեծված գործարարին ու փախուստի դիմել: Գործարարի վիճակը կայուն է:
Որոնողական գործողությունների արդյուքնում հանցախմբի երկու անդամ է ձերբակալվել: Նախկին աշխատակցուհուն և մյուս հանցագործներին գտնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: