|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկը երեկ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։
Yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ տղամարդը ՌԴ-ում տղամարդը ստացել էր համապատասխան բուժում, անցել անհրաժեշտ հետազոտությունները: Երևան տեղափոխվելուն պես նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա:
Մալայանի կլինիկայից հայտնեցին, որ հիվանդին հետազոտել են, և պարզվել է` որևէ լուրջ վնասվածք չունի: «Նրան խորհրդատվություն են տրամադրել, անհրաժեշտ ցուցումներն արել ու դուրս գրել»,- ասացին կլինիկայից:
Yerkir.am-ի տեղեկություններով` տուժածն ավտոբուսի երկրորդ վարորդն էր: