|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (ՖԿՊԻ) և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել։ Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած նիստում նման որոշում է կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։
Յուրաքանչյուր բուհի վերաբերյալ տեղի է ունեցել առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրել է բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և գնահատականը բուհի`փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին:
Հավատարմագրման կարգի համաձայն`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:
Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում էր կայացրել ևս 17 բուհերի վերաբերյալ`մեկին շնորհելով հավատարմագրում 6 տարի ժամկետով, 11-ին՝ 4 տարի ժամկետով, 3-ին` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, 2-ի հավատարմագրումն էլ մերժել էր: