|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Տիկնիկային թատրոնի դերասան» 4-րդ կուրսի ուսանողները հոկտեմբերի 7-9-ը մասնակցել են Կիևում կայացած «JoyFest» միջազգային 4-րդ թատերական փառատոնին:
Փառատոնին հայ ուսանողները ներկայացել էին «Կարճ պատմություններ» վերնագրով բեմադրությամբ: Դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսների հատընտիր հատվածների հիման վրա կառուցված ներկայացումը երկու անվանակարգում արժանացել է մրցանակների: «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի է արժանացել Զառա Անտոնյանը, իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Մարիետա Դովլաթբեկյանը: