|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեպտեմբերի 8-ին Վարշավայում կայացած` Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությանը ռեժիսոր Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի հովանավոր` Լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին, իսկ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը` կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերության» մրցանակին:
«Հայկ» կինոստուդիայի արտադրության «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և պատմում է հայ ազգի մեծ բարեկամ, դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի մասին, որի օրագիրը լի է վերապրածների վկայություններով:
«Թևանիկ» ֆիլմը եռապատում է` նվիրված Արցախյան պատերազմին:
Վարշավայի միջազգային կինոփառատոնն անցկացվել է 6-րդ անգամ և նվիրվել տարբեր ազգերի պատմական ՈՒ հոբելյանական իրադարձություններին: