|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը Facebook-ում գրում է.
«Արաբկիր վարչական շրջանում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Կրթական, մշակութային հաստատություններում, գրադարաններում վերագործարկման են պատրաստվում ջեռուցման համակարգերը: Այսօր հանձնարարել եմ նախապատրաստվել առաջիկա ծառատունկին և միաժամանակ կազմակերպել շաբաթօրյակ: Հարկավոր է առանձնակի ուշադրություն դարձնել և ամենօրյա վերահսկողության ներքո պահել իրավիճակը գետնանցումներում: Դրանք պետք է մաքուր, բարեկարգ և լուսավոր լինեն միշտ: Այս օրերին շարունակվում են ապօրինի տեղադրված, չգործող կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Անդրադառնալով վարչական շրջանում բարեկարգման գործընթացին հանձնարարել եմ շարունակել նաև նկարազարդման աշխատանքները»: