|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:
Մասնավորապես, հետ են կանչվել Hipp Organic հատիկային նախաճաշերը՝ 140 գրամ, ժամկետային մակնշմամբ՝ 19.01-03.03.2017 և արտադրանքի հետևյալ համարներով՝ L190416 / L020616 / L200417 / L030616»:
Տեղեկացնում ենք, որ խնդիր առաջացրած Hipp Organic-ի նշված արտադրատեսակից և խմբաքանակից Հայաստանի Հանրապետության տարածք չի ներմուծվել։
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ