|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գյումրիում էլ, Վանաձորում էլ առկա են ներքին պրոբլեմներ. այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով հատկապես վանաձորյան՝ սկանդալով ուղեկցված ընտրություններին: Ըստ նրա՝ Վանաձորի և Գյումրու ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ իշխանությունն ապրում է վախերի մեջ: «Իշխանությունը նոր փոփոխությունների մասին է հայտարարում, բայց ամենաշատն ինքն է վախեցած, վախերն այնքան շատ են, որ ընտրություններից մեկ շաբաթ անց օգտագործում են բոլոր ուժային ազդեցությունները»,- ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այն, որ ամենառադիկալ ուժերը քիչ քվեներ ստացան, պայմանավորված է նրանով, որ ընտրողների մասնակցության շեմը բարձր չի եղել: «Ընտրության գնացել են նրանք, ում իշխանությունները կարողացել են տանել: Մենք իսկապես ունենք խնդիր` բացատրելու, որ ցանկացած մարդու ձայն, քվե կարևոր է: Չգնացին, չքվեարկեցին՝ հավատը կորցրած լինելով: Եթե գնային, մասնակցությունն ավելի բարձր կլիներ»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է այս ընտրություններից դասեր քաղել և շարժվել դեպի առաջիկա խորհրդարանական ընտրություններ: